55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համար
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 22-ի երեկոյան Վիրջինիայի իր գոլֆի ակումբում երրորդ անգամ ընթրիքի է հրավիրել իր անունը կրող կրիպտոարժույթի խոշոր ներդրողներին։ The Washington Post-ի հաշվարկով՝ 2025 թվականի մայիսին առաջին ընթրիքի հրավեր ստանալու համար անհրաժեշտ էր առնվազն 55 000 դոլարի կրիպտոարժույթ ունենալ։ Այս անգամ բավարար էր 518 դոլարի համարժեքը։
Հրավիրյալներին ընտրելիս կազմակերպիչները հաշվի էին առել երկու ցուցանիշ՝ սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 16-ը յուրաքանչյուր մասնակցի դրամապանակում եղած մետաղադրամների քանակը և դրանք պահելու տևողությունը։ Այդ ընթացքում զգալիորեն արժեզրկվել էր նաև բուն կրիպտոարժույթը․ ըստ Reuters-ի՝ ժամանակին մինչև 75 դոլար թանկացած մետաղադրամի գինն իջել է մեկ դոլարից ցածր։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը