Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներին
Աշխարհ
CNN-ի նոր հետաքննության համաձայն՝ չինական հետախուզության հետ հնարավոր կապ ունեցող անձինք ստեղծել են կեղծ խորհրդատվական ընկերությունների ցանց՝ ԱՄՆ գործող և նախկին պետական ծառայողներից գաղտնի տեղեկություններ ստանալու նպատակով։
Կասկածելի ընկերությունները աշխատանքի բարձր վարձատրվող առաջարկներ են հրապարակել LinkedIn-ում և այլ հարթակներում։ Դիմորդներից պահանջվել են վերլուծություններ, որոնց իրական պատվիրատուն հաճախ անհայտ է մնացել։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ավելի վաղ առգրավել էր 13 կասկածելի կայք։ Վերլուծաբաններն այժմ հայտնաբերել են ավելի քան 100 նմանատիպ տիրույթ։ Չինաստանի դեսպանատունը հերքել է լրտեսության վերաբերյալ մեղադրանքները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը