Ռուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոյեմբերի 22-ին՝ Լիբանանի անկախության 83-րդ տարեդարձի առթիվ, հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է լիովին ինքնիշխան Լիբանանին, որը խաղաղ կապրի հարևանների հետ և հաշվետու կլինի միայն սեփական քաղաքացիներին։ Բեյրութում ԱՄՆ դեսպանատան տարածած ուղերձում Ռուբիոն նաև խոստացել է շարունակել աջակցությունը լիբանանյան պետությանը։
Տոնի նախօրեին Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը նշել էր երկրի ինքնիշխանությանը սպառնացող երկու վտանգ։ Նա Իսրայելից պահանջել էր զորքերը դուրս բերել Լիբանանի հարավից, իսկ Իրանին մեղադրել էր «Հեզբոլլահի» սպառազինության միջոցով երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Աունը վերահաստատել էր, որ Լիբանանում զենքը պետք է գտնվի պետության վերահսկողության տակ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը