ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասին
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 23-ին հայտնել է Ուկրաինայի էներգետիկ, երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին անօդաչուներով հասցված հարվածների մասին։
Գերատեսչության պնդմամբ՝ Դնեպրում խոցվել է 330 կիլովոլտանոց էլեկտրական ենթակայան, իսկ Դնեպրոպետրովսկի մարզում՝ երկու երկաթուղային լոկոմոտիվ։ Ռուսաստանի ՊՆ-ն դրանք կապում է ուկրաինական ռազմական բեռների փոխադրման հետ։
Ռուսական կողմը նաև հայտարարել է Իզմայիլի նավահանգստային օբյեկտների և Օդեսայից հարավ-արևմուտք ընթացող բեռնանավի խոցման մասին։ Ներկայացված արդյունքները ռուսական գերատեսչության պնդումներն են և անկախորեն չեն հաստատվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը