«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածր
Տնտեսություն
Նոյեմբերի 23-ի առավոտյան նավթի երկու հիմնական տեսակներն էլ կորցրին առևտրի սկզբում գրանցած աճը։ Երևանի ժամանակով 11:00-ին «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելի ֆյուչերսն արժեր 92,10 դոլար՝ նախորդ փակման գնից 47 ցենտով ցածր։ Ամերիկյան WTI-ի գինը նվազել էր 43 ցենտով՝ հասնելով 82,98 դոլարի։ Ընդամենը ժամեր առաջ գները հասել էին համապատասխանաբար 93,12 և 83,95 դոլարի։
Նախորդ շաբաթ «Բրենթն» էժանացել էր մոտ 4 տոկոսով, իսկ WTI-ը՝ 5 տոկոսով։ Ըստ Reuters-ի՝ գների հետագա անկումը զսպող գործոններից մեկը մատակարարումների խափանման վտանգն է․ շուկան շարունակում է հաշվի առնել Պարսից ծոցում նավերի և տարածաշրջանի նավթային ենթակառուցվածքների դեմ հարձակումները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը