Հարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացի
Աշխարհ
Հարավային Սուդանի հյուսիսարևմտյան Ուարապ նահանգի Բոլ Բոլ Բոմա բնակավայրում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 24 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ յոթ երեխա և վեց կին։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։
Տոնջ Իսթ շրջանի ժամանակավոր հանձնակատար Մաչուեյ Բիթի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը։ Նա մեղադրել է հարևան Յունիթի նահանգից եկած՝ ընդդիմադիր SPLA-IO ուժերին, որոնք ենթադրաբար կապված են նախկին փոխնախագահ Ռիեկ Մաչարի հետ։
Տեղական ոստիկանության ներկայացուցիչը նույնպես հաստատել է միջադեպը՝ անանուն մնալու պայմանով։ Իշխանությունների տվյալներով՝ զոհվել են նաև չորս զինված հարձակվողներ։ Տարածաշրջանում վերջին ամիսներին շարունակվում են միջհամայնքային բախումները, անասնագողությունները և զինված ընդհարումները։ Զոհերի վերջնական թիվը դեռ կարող է փոփոխվել։
arabnews.pk


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը