Նիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ
Արտակարգ Պատահար
Նիգերիայի հարավում՝ Բայելսա նահանգում, շրջվել է Ուկուբիե համայնք հուղարկավորության մեկնող մարդկանց նավը։ Նահանգապետ Դուոյե Դիրին նոյեմբերի 22-ին հայտնել է, որ հաստատվել է 29 մարդու մահը, իսկ ավելի քան 50 ուղևոր փրկվել է։ Նավը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 20-ին՝ երկու գետերի միախառնման հատվածում։
Որոնումներին միացել են տեղացի ջրասուզակները, Կարմիր խաչի աշխատակիցներն ու կամավորները։ Փոխնախագահ Քաշիմ Շեթիման այցելել է հիվանդանոցում բուժվող ուղևորներին։ Նրա խոսքով՝ քննիչները պետք է ստուգեն նավի հնարավոր անսարքության մասին առաջին տեղեկությունները և պարզեն, թե ինչ անվտանգության ստուգումներ էր անցել այն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը