Եվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատ
Տնտեսություն
Եվրոպայում դիզվառելիքի ֆյուչերսների գինը սեպտեմբերյան առավելագույնից նվազել է մոտ մեկ քառորդով։ Նոյեմբերի 23-ին հրապարակված Reuters-ի վերլուծության համաձայն՝ մեկ բարելի գինը շուրջ 160 դոլար է։ Նույնիսկ այդ անկումից հետո եվրոպական շուկայում դիզելի ապագա մատակարարման համար վճարում են գրեթե երկու անգամ ավելի, քան տարեսկզբին։
Միջազգային էներգետիկ գործակալությունը պակասը կապում է մատակարարման երկու աղբյուրի հետ։ Մերձավոր Արևելքից արտահանումը կրճատվել է, իսկ ռուսական նավթային ենթակառուցվածքներին հասցված հարվածները սահմանափակում են նաև Ռուսաստանից դիզելի մատակարարումները։ Գործակալությունն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին արտակարգ պահուստներից շուկա հանվող վառելիքը մասամբ կլրացնի պակասը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը