Ո՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալ
Աշխարհ
Հարավային Կորեան ցանկանում է Կատարից գազ ստացող առաջին երկրների շարքում լինել, երբ Կատարում արտադրությունը վերականգնվի, իսկ Հորմուզով նավարկությունը վերադառնա բնականոն հուն։ Նոյեմբերի 23-ին Սեուլում այդ խնդրանքը Կատարի էներգետիկայի հարցերով պետնախարար Սաադ ալ Քաաբիին է փոխանցել Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարը։
Մատակարարումների խափանման հետևանքն արդեն երևում է ներմուծման թվերում։ Այս տարվա առաջին ինն ամիսներին Հարավային Կորեան Կատարից ստացել է 1,7 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ։ Համեմատության համար՝ ամբողջ 2025-ին ներմուծել էր գրեթե 7 միլիոն տոննա։ Կատարը մարտին կասեցրել էր մատակարարումները Ռաս Լաֆանի գազի արտահանման համալիրին հասցված հարվածներից հետո։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը