Ռիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվել
Տնտեսություն
Սաուդյան Արաբիայի և Կատարի բորսաներում առևտրային շաբաթը սկսվել է անկումով։ Նոյեմբերի 22-ի փակման տվյալներով՝ Ռիադի գլխավոր ինդեքսը՝ TASI-ն, կորցրել է 1,95 տոկոս և իջել 9 960,44 կետի։ Անկումը տարածվել է շուկայի մեծ մասի վրա․ 238 ընկերության բաժնետոմս էժանացել է, և միայն 29-ինը՝ թանկացել։ Դոհայի գլխավոր ինդեքսը նվազել է 1,59 տոկոսով՝ մինչև 9 902,87 կետ։
Վաճառքի ճնշումը հատկապես զգալի էր բանկային հատվածում։ Սաուդյան «Ալ Ռաջհի» բանկի բաժնետոմսերն էժանացել են 2,5 տոկոսով, Սաուդյան ազգային բանկինը՝ 2,2 տոկոսով։ Շուկայի վերլուծաբան Միլադ Ազարը Reuters-ին ասել է, որ տարածաշրջանում հանգստյան օրերին տեղի ունեցած հարձակումներն ավելացրել են նախորդ շաբաթվա համաշխարհային բորսայական անկման ճնշումը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը