Ինդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներ
Արտակարգ Պատահար
Ինդոնեզիայի Ճավա կղզու Չիկանդե բնակավայրում հրուշակեղենի գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել։ Նոյեմբերի 23-ին այդ թիվը հայտնել է երկրի նախագահի՝ աշխատանքի հարցերով խորհրդական Սաիդ Իքբալը։ Հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 21-ի երեկոյան։ Երկուշաբթի առավոտյան փրկարարները դեռ փնտրում էին մոտ 30 մարդու։
Բանտենի փրկարար ծառայության ղեկավարի խոսքով՝ որոնողական խմբերը չէին կարող ազատ տեղաշարժվել արտադրամասում․ ներսում դեռ մխացող օջախներ կային, իսկ վնասված կառույցները կարող էին փլվել։ Գործարանի տնօրենի տվյալով՝ այդ հերթափոխին համալիրում շուրջ 300 մարդ է եղել։ Հրդեհի պատճառը քննվում է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը