Հյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվել
Հասարակություն
Ֆրանսիայի հյուսիսում՝ Պա դը Կալե դեպարտամենտում, Կանշ գետի մակարդակը սկսել է իջնել, սակայն նոյեմբերի 23-ին դեռ ուժի մեջ էր հեղեղումների վտանգի նարնջագույն նախազգուշացումը։ Տեղական իշխանությունների տվյալով՝ տարահանվել է ավելի քան 800 մարդ, ջրի տակ է անցել շուրջ 850 բնակարան ու տուն։ Շատ ընտանիքներ ժամանակավոր ապաստան են գտել հարազատների մոտ։
Գետի վերին հոսանքի բնակավայրերում արդեն մաքրում են ճանապարհներն ու տները։ Գետաբերանին մոտ ջուրն ավելի դանդաղ է նահանջում՝ օրական մոտ տասը սանտիմետրով։ Մոտ երկու տասնյակ համայնքներում փողոցների մի մասը դեռ հեղեղված էր, իսկ փրկարարները շարունակում էին հետևել պաշտպանիչ հողաթմբերի վիճակին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը