Սեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքը
Աշխարհ
Նոյեմբերի 23-ին Սեուլի բորսայում օրվա ընթացքում հիմնական KOSPI ինդեքսի անկումը հասել է 5,11 տոկոսի։ Վաճառքի ալիքի ընթացքում բորսան հինգ րոպեով կասեցրել է ծրագրային եղանակով ներկայացվող վաճառքի պատվերների կատարումը։ Արդեն երկրորդ անընդմեջ նստաշրջանն էր, երբ գործարկվում էր այդ պաշտպանիչ մեխանիզմը։
Մինչև օրվա վերջը հարավկորեական շուկան վերադարձրել է կորուստների մի մասը․ KOSPI-ն փակվել է 4 708,54 կետի վրա՝ նախորդ նստաշրջանից 3,31 տոկոսով ցածր։ Ըստ «Յոնհապ» գործակալության՝ Սեուլում վաճառքի շարժիչը տեխնոլոգիական հատվածն էր։ Ներդրողներին մտահոգում են արհեստական բանականության ենթակառուցվածքներում խոշոր ընկերությունների ծախսերը։ Նույն մտահոգությունը նախորդ ուրբաթ ազդել էր նաև ամերիկյան բաժնետոմսերի վրա։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը