Բեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր
Արտակարգ Պատահար
Կոլումբիայի Տոլիմա նահանգի Կախամարկա քաղաքում ծանր բեռնատարը նոյեմբերի 22-ի երեկոյան հարվածել է հետիոտների ու մի քանի մեքենայի, ապա բախվել առևտրի կետի։ Քաղաքապետ Կամիլո Վալենսիան հաստատել է հինգ մարդու մահը։ Ինը վիրավորների թվում են անչափահաս և հղի կին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Լա Լինեա լեռնանցքից իջնելիս բեռնատարի արգելակները խափանվել են։ Դեպքի վայրի կադրերում երևում է, որ մեքենաներից մեկը մնացել է բեռնատարի տակ։ Մինչ փրկարարներն օգնություն էին ցուցաբերում տուժածներին, Կոլումբիայի ճանապարհային ծառայությունը ժամանակավորապես փակել է Արմենիա և Իբագե քաղաքները կապող ճանապարհը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը