Կոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարին
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընթացող մարտերը խաթարել են Էբոլայի դեմ պայքարի աշխատանքները։
Իտուրի նահանգի հիվանդանոցի մերձակայքում տեղի ունեցած բախումների պատճառով բուժաշխատողներն ու մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները ստիպված են եղել ավելի քան 24 ժամ պատսպարվել ծննդատան բաժանմունքում։ Բախումները տեղի են ունեցել այն տարածքի մոտ, որտեղ սկզբնավորվել էր հիվանդության բռնկումը։
Թեդրոսի խոսքով՝ հոկտեմբերի վերջից արևելյան Կոնգոյում հարձակումներն ավելի հաճախակի են դարձել։ Կազմակերպությունը փորձում է ապահովել հիվանդանոցում մնացած աշխատակիցների անվտանգ տարհանումը։ Կոնգոյի կառավարության տվյալներով՝ մայիսի 15-ից ի վեր գրանցվել է ավելի քան 11 հազար վարակման դեպք և 5 500 մահ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը