Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է
Գիտություն և Մշակույթ
Եվրոպական և ճապոնական տիեզերական գործակալությունների «ԲեպիԿոլոմբո» սարքը նոյեմբերի 21-ին մտել է Մերկուրիի ուղեծիր։ Մեկ օր անց Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնել է, որ ծրագրային խափանման պատճառով արգելակման շարժիչներն աշխատել են նախատեսվածից կարճ։ Սարքն ապահով է։ Թռիչքի կառավարման կենտրոնը պարզում է խափանման պատճառը։
2018-ին արձակված «ԲեպիԿոլոմբոն» պատմության մեջ երկրորդ սարքն է, որը մտել է Մերկուրիի ուղեծիր։ Դեկտեմբերին նախատեսվում է առանձնացնել նրա երկու հետազոտական սարքերը։ Գիտնականներին հատկապես հետաքրքրում է, թե ինչպես է Արեգակին ամենամոտ մոլորակի բևեռային խառնարաններում սառույց պահպանվում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը