Հրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահը
Գիտություն և Մշակույթ
Նոյեմբերի 23-ին Ճապոնիայի Նահա քաղաքում այցելուները յոթ տարվա ընդմիջումից հետո կրկին մտել են Շուրի ամրոցի գլխավոր սրահ։ Ռյուկյուի թագավորության երբեմնի նստավայրի կարմիր փայտաշեն սրահը և ևս վեց շինություն այրվել էին 2019-ի հոկտեմբերին։ Վերաբացման նախօրեին ամրոցի առջև Ռյուկյուի ավանդական պարեր են կատարել։
Սրահին պատմական տեսքն ավելի ճշգրիտ վերադարձնելու համար վարպետներն օգտագործել են 1992-ի վերակառուցումից հետո ձեռք բերված տվյալները։ Փայտե կառույցն այժմ ունի հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ և բոցը հայտնաբերող տվիչներ։ Յուրաքանչյուր կես ժամը մեկ սրահ կարող է մտնել առավելագույնը 200 մարդ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը