Թբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին
Արտակարգ Պատահար
Վրաստանում նոյեմբերի 22-ին խոնարհվել են պետական դրոշները՝ ի հիշատակ Թբիլիսիի Քվեմո Փոնիճալա թաղամասում զոհված վեց մարդկանց։ Նրանցից երկուսն անչափահաս էին։ Նոյեմբերի 19-ին բնակելի հնգահարկ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարարները փլատակներից ողջ էին դուրս բերել նաև երեքամյա աղջկա։
Բնակիչների համար այժմ ամենահրատապը կացարանի հարցն է։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի տվյալով՝ 28 ընտանիքի 143 անդամ ժամանակավորապես տեղափոխվել է հյուրանոցներ։ Հաջորդ փուլում քաղաքապետարանը նրանց համար բնակարաններ կվարձակալի։ Վնասված մասնաշենքը նախատեսում են քանդել և տեղում նոր շենք կառուցել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը