Չինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին
Գիտություն և Մշակույթ
Չինաստանի Ցզյուցյուան արձակման կենտրոնում ավարտվել է «Շենչժոու-24» առաքելության վերջին համատեղ փորձարկումը։ Առաջիկա թռիչքով «Տյանգուն» ուղեծրային կայան առաջին անգամ պետք է այցելի օտարերկրյա տիեզերագնաց։ Նա կլինի Պակիստանից։ Նոյեմբերի 22-ին Պակիստանի տիեզերական գործակալությունը հայտնել է, որ անձնակազմի երեք անդամները փորձարկել են արձակման ընթացակարգերը։
Պակիստանն ընտրել է երկու օդաչուի՝ Մուհամադ Զիշան Ալիին և Խուրամ Դաուդին։ Նրանցից մեկը կմեկնի որպես գիտական սարքավորումների մասնագետ, մյուսը կլինի պահեստային անձնակազմում։ Ծրագրով՝ պակիստանցի տիեզերագնացը մոտ մեկ շաբաթ փորձեր կանցկացնի ուղեծրում և Երկիր կվերադառնա նախորդ առաքելության «Շենչժոու-23» տիեզերանավով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը