Ավստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ
Գիտություն և Մշակույթ
Ավստրալիայի Տինգա բնակավայրի մոտ մի էվկալիպտ է աճում, որի ամբողջ հայտնի տարածքը գրանիտե մեկ լանջ է՝ ընդամենը 21 հեկտար։ Նոյեմբերի 23-ին ավստրալական մամուլը ներկայացրել է Eucalyptus bunawanjan անվանումը ստացած ծառի պատմությունը։ Տեղանքը սրբավայր է կամիլարոյ ժողովրդի կանանց համար։ Հետազոտողներին այնտեղ ուղեկցել է համայնքի ավագ Լեսլի Փաթերսոնը։
Ծառը գիտնականների աչքին է ընկել փոքր, կլորավուն տերևներով, որոնք այն հաճախ պահպանում է նաև հասուն տարիքում։ Գենետիկական հետազոտությունը հաստատել է, որ տեսակը մինչ այդ նկարագրված չէր։ Մոտ հազար ծառ ունեցող լանջին խումբը գտել է ընդամենը հինգ մատղաշ։ Հետազոտողները դիմում են ներկայացնում՝ տեսակն անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվողների ցանկում ընդգրկելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը