«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլար
Ժամանց
«Քաղցած խաղեր» կինոշարի վեցերորդ ֆիլմը՝ Sunrise on the Reaping-ը, համաշխարհային կինովարձույթում մեկնարկել է 225 միլիոն դոլարի հասույթով։ Ըստ նոյեմբերի 22-ին հրապարակված ստուդիայի նախնական հաշվարկի՝ այդ գումարից 120 միլիոնը բաժին է ընկել ԱՄՆ-ին և Կանադային, որտեղ ֆիլմը ցուցադրվել է 4 018 կինոթատրոնում։
Այս անգամ գլխավոր հերոսը պատանի Հեյմիչ Աբերնաթին է՝ այն խաղերի մասնակիցը, որը տարիներ անց դառնալու է Քեթնիս Էվերդինի խրատատուն։ Նրան մարմնավորել է Ջոզեֆ Զադան։ «Lionsgate» ստուդիան 2015-ից ի վեր առաջին անգամ է Հյուսիսային Ամերիկայում մեկ ֆիլմի մեկնարկային հանգստյան օրերին անցնում 100 միլիոն դոլարի շեմը։ Նախորդ անգամ էլ դա հաջողվել էր «Քաղցած խաղերին»։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը