ԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքը
Աշխարհ
ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում ապահովել է առնվազն 258 տեղ՝ գրանցելով 1992 թվականից ի վեր իր լավագույն ընտրական արդյունքը։ Կուսակցությունը ստացել է 44 լրացուցիչ մանդատ՝ գերազանցելով Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում՝ 2018 թվականի միջանկյալ ընտրությունների արդյունքը։
Վերջնական արդյունքի համար վճռորոշ է եղել Հյուսիսային Կարոլինայի ընտրատարածքում Չաք Հաբարդի հաղթանակը հանրապետական Վիրջինիա Ֆոքսի նկատմամբ։ Չորս ընտրատարածքում արդյունքները դեռ վերջնականապես որոշված չեն, իսկ հանրապետականները կունենան առնվազն 173 տեղ։
Դեմոկրատները հունվարից կվերահսկեն Կոնգրեսի երկու պալատները։ Նրանց առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը կարող է դառնալ Ներկայացուցիչների պալատի առաջին սևամորթ խոսնակը։ Կուսակցությունը մտադիր է առաջնահերթ դարձնել կենսապահովման ծախսերի նվազեցումը, ինչպես նաև հետաքննել Թրամփի վարչակազմի գործունեությունը։
AP


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը