Իրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնության հասնելու պայմաններից մեկը պատերազմի դադարեցումն է բոլոր ճակատներում։ Նրա խոսքով՝ այդ պահանջն արտացոլում է Թեհրանի պատասխանատվությունը ոչ միայն սեփական երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի նկատմամբ։
Հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի հետ համաձայնության շուրջ քննարկումների ֆոնին։ Թեհրանը պնդում է, որ պայմանավորվածությունը պետք է ներառի ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով։
TASS-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը այս պահանջը ներկայացրել է որպես համաձայնության հասնելու կարևոր պայման։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը