Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել է
Հասարակություն
Նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Արարատ Ա․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Անուշ Վ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին «գլխի բաց վնասվածք արյունահոսությամբ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ նոյեմբերի 6-ին, գիտակցության չգալով մահացել է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը