Վենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդ
Գիտություն և Մշակույթ
Վենետիկում նոյեմբերի 22-ին ավարտվել է արվեստի 61-րդ բիենալեն։ Թեև ցուցահանդեսը նախորդ թողարկումներից երեք շաբաթ կարճ է տևել, այն ընդունել է 714 015 այցելու։ Ռեկորդային է եղել ազգային ցուցադրությունների թիվը՝ 100։ Յոթ երկիր, այդ թվում՝ Նաուրուն, Սոմալին և Վիետնամը, բիենալեին այս ձևաչափով մասնակցել է առաջին անգամ։
Բիենալեի կենտրոնական ցուցահանդեսը կոչվում էր In Minor Keys։ Համադրող Կոյո Կուոյի մտահղացումը նրա մահից հետո իրականացրել է իր թիմը՝ ներկայացնելով 109 արվեստագետի։ Ազգային ցուցադրություններն էլ տարածվել էին ամբողջ Վենետիկով․ 29-ը՝ Ջարդինիի պատմական տաղավարներում, 25-ը՝ Արսենալում, ևս 46-ը՝ քաղաքի այլ վայրերում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը