ԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկը
Աշխարհ
Financial Times-ի տեղեկություններով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրամիության 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագծում առաջարկել է նվազեցնել ռազմական ծախսերը։ Նախաձեռնությունը քննարկվում է այն բանից հետո, երբ անդամ պետությունների մեծ մասը մերժել է նախնական տարբերակը։
Նոր առաջարկի շուրջ տարաձայնությունները վերաբերում են ֆինանսական միջոցների բաշխմանը՝ պաշտպանության, տնտեսական մրցունակության և մյուս առաջնահերթությունների միջև։ Բյուջեի հարցը դարձել է եվրոպական երկրների միջև լուրջ բանակցությունների առարկա։
TASS-ը, հղում անելով Financial Times-ին, հայտնում է, որ Կոշտան ստիպված է եղել վերանայել նախնական առաջարկը՝ անդամ պետությունների միջև համաձայնության հասնելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը