Հարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվել
Աշխարհ
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը պետական կառավարման մի շարք առանցքային պաշտոններում կադրային փոփոխություններ է նախաձեռնել։ Առաջարկվել են արտաքին գործերի նախարարության, միավորման նախարարության և Ազգային հետախուզական ծառայության նոր ղեկավարների թեկնածությունները։
Հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է արդարադատության նախկին նախարար Կան Գըմ Սիլը։ Հաստատվելու դեպքում նա կդառնա Հարավային Կորեայի պատմության մեջ այդ կառույցը ղեկավարող առաջին կինը։
Reuters-ի փոխանցմամբ՝ փոփոխությունները տեղի են ունենում Սեուլի և Վաշինգտոնի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակման շուրջ առաջացած լարվածության ֆոնին։ Նոր ղեկավարների կարևոր խնդիրներից մեկը ԱՄՆ-ի հետ լիարժեք տեղեկատվական համագործակցության վերականգնումն է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը