Ռասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավ
Աշխարհ
«Բանականության խաղեր» ֆիլմը 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ին և 23-ին վերադարձել է ամերիկյան կինոթատրոններ՝ վերականգնված 4K տարբերակով։ Ցուցադրություններին ընդառաջ ռեժիսոր Ռոն Հովարդը պատմել է, թե Ռասել Քրոուի որ առաջարկի համար է ժամանակին ստուդիայից մոտ մեկ միլիոն դոլար հավելյալ գումար խնդրել։ Քրոուն ուզում էր մաթեմատիկոս Ջոն Նեշի պատմությունը նկարահանել հենց այն հերթականությամբ, որով այն տեսնում է հանդիսատեսը։
Այդ որոշման գինը հատկապես զգացվել է Փրինսթոնում․ նույն վայրի տեսարանները մեկ ուղևորության ընթացքում ավարտելու փոխարեն նկարահանող խումբը ստիպված էր այնտեղ վերադառնալ երկրորդ անգամ։ Հովարդը պաշտպանել է դերասանի առաջարկը, քանի որ այդպես Քրոուն կարող էր տեսարանից տեսարան ցույց տալ, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվում Նեշը։ Ռեժիսորը քառորդ դար անց էլ այդ ծախսն արդարացված է համարում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը