VK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցները
Աշխարհ
Ռուսական VK հոլդինգը, նրա դուստր ընկերությունը՝ «Մախ»-ը, որը մշակել է MAX հաղորդագրությունների հավելվածը, և ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ելենա Բագուդինան հայցեր են ներկայացրել Եվրամիության խորհրդի դեմ։
Հայցվորները պահանջում են չեղարկել իրենց նկատմամբ 2026 թվականի հուլիսի 13-ին սահմանված սահմանափակումները։ Նրանց պնդմամբ՝ պատժամիջոցների կիրառման հիմքերը բավարար ապացույցներով հիմնավորված չեն և պարունակում են սխալ տեղեկություններ։
Հայցերը դատարան են ներկայացվել դեռ հոկտեմբերի 7-ին, իսկ դրանց գրանցման մասին ծանուցումները հրապարակվել են նոյեմբերի 23-ին՝ Եվրամիության պաշտոնական տեղեկագրում։ Դատական գործընթացը կարող է նոր փուլ բացել ռուսական տեխնոլոգիական ընկերությունների և ԵՄ-ի միջև պատժամիջոցային վեճում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը