Չինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համար
Աշխարհ
Չինաստանի նախարարություններից մեկի աշխատակից Մա ազգանունով պաշտոնյան մահապատժի է դատապարտվել օտարերկրյա հետախուզությանը գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդել է South China Morning Post-ը՝ հղում անելով Չինաստանի պետական գաղտնիքների պաշտպանության ազգային վարչությանը ենթակա հրատարակության պաշտոնական հրապարակմանը։
Ըստ ներկայացված տվյալների՝ Ման արտասահմանում ծանոթացել է օտարերկրյա հետախուզության ներկայացուցչի հետ, ապա ներգրավվել գաղտնի տեղեկատվության փոխանցման գործընթացում։ Նա, ըստ հաղորդման, փոխանցել է ավելի քան 100 տեղեկություն, որոնցից 9-ը դասվել են գաղտնի, իսկ 26-ը՝ գաղտնիության հաջորդ մակարդակի։
Նշվում է, որ աշխատակիցը ստացել է ավելի քան մեկ միլիոն յուան։ Հաղորդագրության մեջ չեն նշվում դատավարության ամսաթիվը, դատարանը և դատավճռի կատարման հանգամանքները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը