Politico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը Չինաստանի Շենժեն քաղաքում խորհրդանշել է Եվրոպայի դիվանագիտական ազդեցության նվազումը։ Նման գնահատական է ներկայացրել Politico-ի մեկնաբան Ջեյմի Դեթմերը։
Հրապարակման համաձայն՝ Թրամփը Չինաստան մեկնելուց առաջ եվրոպացի առաջնորդների հետ խորհրդակցություններ չի անցկացրել։ Սա, ըստ պարբերականի, ցույց է տալիս, որ համաշխարհային կարևոր որոշումների կայացման գործընթացում Եվրոպան աստիճանաբար դուրս է մղվում առաջին պլանից։
Հեղինակը իրավիճակը համեմատել է 1945 թվականի Յալթայի համաժողովի հետ, երբ մեծ տերությունները որոշում էին հետպատերազմյան Եվրոպայի ճակատագիրը՝ առանց եվրոպական երկրների մասնակցության։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ զգուշացրել է, որ նման իրավիճակի կրկնությունը չի կարելի թույլ տալ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը