Գերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումները
Աշխարհ
Գերմանիայի զինված ուժերը Լիտվայի Ռուդնինկայ զորավարժարանում սկսել են կամիկաձե անօդաչու թռչող սարքերի առաջին մարտավարական փորձարկումները։ Դրանք անցկացվում են Freedom Shield զորավարժությունների շրջանակում։
Reuters-ի փոխանցմամբ՝ գերմանական Helsing և Stark ընկերությունների արտադրած թռչող զինամթերքները՝ իներտ մարտական մասերով, փորձարկումների ընթացքում սուզվել են դեպի հիմնական մարտական տանկերը և հարվածել դրանց։ Գործընթացին հետևել է Գերմանիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քրիստիան Ֆրոյդինգը։
Գերմանական կողմը նման զինատեսակների ձեռքբերման որոշում էր կայացրել 2025 թվականին։ Լիտվայում ընթացող զորավարժություններին մասնակցում է ավելի քան 6000 գերմանացի զինծառայող, իսկ դրանց ավարտը նախատեսված է դեկտեմբերի 3-ին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը