Նախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվել
Քաղաքական
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև այլ երկրներում ՀՀ ներկայացուցիչներ հետ են կանչվել Հայաստանի Հանրապետություն։ Նախագահն այդ մասին հրամանագրերն այսօր է ստորագրել։
Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Անահիտ Հարությունյանը։
Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Ծովինար Համբարձումյանը, իսկ Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից՝ Արման Հակոբյանը։
Վիկտոր Բիյագովը Խաչատուրյանի հրամանագրով հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից էլ հետ է կանչվել Արման Իսրայելյանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը