Մասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլար
Աշխարհ
Չիպերի համար ընկերությունները վճարում են նախապես, իսկ եկամուտը սկսում են ստանալ միայն այն ժամանակ, երբ տվյալների կենտրոնը հուսալիորեն աշխատում է։ Իլոն Մասկի գնահատմամբ՝ եթե ամբողջ ոլորտում վճարման և գործարկման միջև թեկուզ մի քանի ամսվա ուշացում կուտակվի, 2027-ին ընկերություններին կարող են հարյուրավոր միլիարդ դոլարի լրացուցիչ շրջանառու միջոցներ պետք գալ։
Նոյեմբերի 21-ի իր գրառման մեջ Մասկն առանձնացրել է երեք դժվարություն՝ սարքավորումները միացնել, հովացնել և ապահովել դրանց անխափան աշխատանքը։ Այդ ընթացքում ներդրված գումարն արդեն ծախսված է, իսկ կենտրոնը դեռ եկամուտ չի բերում։ Մասկն իր գրառումն ավարտել է մի հարցով՝ որտեղի՞ց է գալու այդ գումարը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը