Իրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծը
Աշխարհ
Իրանի խորհրդարանը պատրաստ է արտահերթ ընթացակարգով ընդունել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալու օրինագիծը, եթե երկրի ղեկավարությունը նման քաղաքական որոշում կայացնի։
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
Նրա խոսքով՝ համապատասխան օրինագծերն արդեն մշակվել և գրանցվել են օրենսդիր մարմնում։ Ազիզին ընդգծել է, որ խորհրդարանականները պատրաստ են օրենսդրական աջակցություն ապահովել այդ քայլին։
Այս պահին, սակայն, Իրանի՝ պայմանագրից դուրս գալու վերջնական պետական որոշման մասին չի հաղորդվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը