Բելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունը
Աշխարհ
Բելգիայի խոշոր արհմիությունները նոյեմբերի 23-ին համազգային գործադուլ և ցույց են կազմակերպել՝ կառավարության խնայողության քաղաքականության դեմ։ Բողոքի մասնակիցները դեմ են սոցիալական ծախսերի կրճատումներին, որոնք վերաբերում են կենսաթոշակներին, աշխատավարձերին և աշխատանքային պայմաններին։
Օդային երթևեկության վերահսկող Skeyes ընկերության աշխատակիցների գործադուլին միանալու պատճառով երկրի օդանավակայաններում սովորական չվերթները դադարեցվել են։ Բրյուսելի Zaventem և Charleroi օդանավակայաններում 07:00–21:00 ժամանակահատվածում չեղարկվել են ժամանող և մեկնող չվերթները։ Լուրջ խափանումներ են գրանցվել նաև մետրոյի, տրամվայի և ավտոբուսների աշխատանքում։
Բրյուսելում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ կառավարության տնտեսական քաղաքականության դեմ։ Սա վերջին 11 ամսվա ընթացքում օդային տարածքի աշխատանքը խաթարած արհմիութենական հերթական համազգային գործադուլն է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը