Starlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջին
Աշխարհ
Այս պահին Tesla-ի մեքենաներից միայն երկտեղանի Cybercab-ն ունի ներկառուցված Starlink։ Մյուս մոդելների համար Իլոն Մասկն առաջին անգամ չէ, որ խոսում է արբանյակային կապի մասին, բայց այս անգամ նշել է նաև հնարավոր ժամկետը։ Նոյեմբերի 22-ին նա X-ում գրել է, որ հույս ունի այդ հնարավորությունը հասանելի դարձնել 2027-ի վերջին։
Մասկը նկարագրել է նաև, թե ում համար է այդ կապը նախատեսված։ Ինքնավար մեքենայի ուղևորը կկարողանա ճանապարհին աշխատել կամ ֆիլմ դիտել նույնիսկ այնտեղ, որտեղ բջջային ինտերնետը թույլ է։ Tesla-ն դեռ չի հայտնել, թե որ մոդելներն առաջինը կստանան սարքավորումը, որքան կարժենա ծառայությունը և հնարավոր կլինի՞ այն տեղադրել արդեն գնված մեքենաներում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը