Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջ
Տնտեսություն
Ուրբաթ օրվա կտրուկ անկումից հետո գնորդները երկուշաբթի առավոտյան վերադարձել են տեխնոլոգիական շուկա։ Նոյեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 13։50-ին, The Wall Street Journal-ը հայտնել է, որ Nvidia-ի բաժնետոմսերը նախաբորսայական գործարքներում թանկացել են 8,5%-ով։ Նույն ժամին Nasdaq-ի ֆյուչերսներն աճել էին 3,1%-ով, իսկ S&P 500-ինը՝ 2,4%-ով։
Շուկայի ուղղությունը, սակայն, դեռ կարող էր փոխվել հիմնական առևտրաշրջանի ընթացքում։ Ներդրողների համար բաց էր մնում նախորդ շաբաթվա վաճառքի ալիքի հիմքում ընկած հարցը․ արդյո՞ք արհեստական բանականության տվյալների կենտրոնները կհասցնեն բավարար եկամուտ բերել՝ դրանց կառուցման համար վերցված պարտքերը մարելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը