Ինչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է Մասկին
Աշխարհ
Ո՞վ է որոշում կայացրել հոկտեմբերին փոխել Ուկրաինային տրամադրվող արբանյակային կապի ծառայությունը՝ SpaceX-ը, թե՞ ԱՄՆ կառավարության որևէ պաշտոնյա։ Նոյեմբերի 20-ին Իլոն Մասկին ուղղված նամակում այս հարցն է բարձրացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի առաջատար դեմոկրատ Ջիմ Հայմսը։ Նա պահանջել է հանդիպում SpaceX-ի ղեկավարների հետ՝ նշելով, որ հանձնաժողովի աշխատակազմի նախորդ հարցումները բովանդակային պատասխան չեն ստացել։
Խոսքը Starshield-ի մասին է․ ծառայությունը գնում է ԱՄՆ կառավարությունը, իսկ կապն ապահովվում է Starlink-ի արբանյակային ցանցով։ Հայմսի խոսքով՝ ծառայությունը մասամբ վերականգնվել է։ Կոնգրեսականը Մասկին նաև զգուշացրել է, որ առանց բավարար բացատրության իր համար դժվար կլինի աջակցել SpaceX-ի մշակած այլ պետական համակարգերի ֆինանսավորմանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը