Չինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներով
Աշխարհ
Ամերիկյան Cable News Network-ի հետաքննության համաձայն՝ Չինաստանի հետ ենթադրաբար կապ ունեցող գործակալները ստեղծել են կեղծ խորհրդատվական ընկերությունների ցանց՝ Միացյալ Նահանգների ներկա և նախկին պետական աշխատողներից գաղտնի տեղեկություններ ստանալու նպատակով։
Կասկածյալները բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկներ են տեղադրել մասնագիտական հարթակներում՝ թիրախավորելով նաև լրագրողների և միջազգային առևտրի խորհրդատուների։ Լրագրողները զրուցել են 12 մարդու հետ, որոնց դիմել էին այդպիսի կազմակերպությունները։
Ամերիկյան պաշտոնյաները սխեման կապում են չինական հետախուզության հետ։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հերքել է մեղադրանքները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը