BepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջ
Աշխարհ
Եվրոպական և ճապոնական տիեզերական գործակալությունների համատեղ BepiColombo առաքելության տիեզերական ապարատը հաջողությամբ դուրս է եկել Մերկուրիի ուղեծիր՝ ավարտելով շուրջ ութ տարի տևած ճանապարհորդությունը։ Այսպիսով՝ այն դարձել է Արեգակին ամենամոտ մոլորակի շուրջ ուղեծիր մտած երկրորդ տիեզերական առաքելությունը։
BepiColombo-ն արձակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 20-ին։ Այն համատեղ նախագիծ է Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA)։ Առաքելության նպատակն է ուսումնասիրել Մերկուրիի մագնիսական դաշտը, ներքին կառուցվածքը, երկաթյա միջուկը և բևեռային խառնարաններում հնարավոր սառույցը։
Սակայն ուղեծիր մտնելու ընթացքում առաջացել է տեխնիկական խնդիր․ ծրագրային խափանման պատճառով շարժիչների աշխատանքը նախատեսվածից շուտ է դադարել։ ESA-ն հայտնել է, որ ապարատն անվտանգ է, իսկ մասնագետներն ուսումնասիրում են միջադեպի պատճառները։ Երկու գիտական սարքերը նախատեսվում է առանձնացնել դեկտեմբերի 9–10-ին, իսկ գիտական աշխատանքները սկսել 2027 թվականի ապրիլին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը