Ֆինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցել
Աշխարհ
Ֆինլանդիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հեյկի Աուտոն աջակցել է Ռուսաստանի հետ սահմանին հակատանկային արգելապատնեշներ և այլ պաշտպանական ամրություններ կառուցելու գաղափարին։ Նրա խոսքով՝ նման կառույցները պետք է պատրաստ լինեն դեռ խաղաղ ժամանակ, որպեսզի հնարավոր ռազմական սպառնալիքի դեպքում երկիրը կարողանա արագ պաշտպանել իր տարածքը։
Ֆինլանդիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Պասի Վյալիմյակին ավելի վաղ հայտնել էր, որ բանակն ուսումնասիրում է Ուկրաինայում կիրառվող պաշտպանական ամրությունների փորձը, այդ թվում՝ հակատանկային խրամատների կառուցումը։
Աուտոն զգուշացրել է, որ պատերազմի սկզբում կորցրած տարածքները հետ վերադարձնելը չափազանց դժվար է։ Միաժամանակ հանձնաժողովի անդամ Միկա Կարին ընդգծել է, որ լայնածավալ շինարարությունից առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել դրա արժեքը, արդյունավետությունն ու հարմարեցումը երկրի բնական պայմաններին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը