Լե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասին
Աշխարհ
Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լե Պենը ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության հնարավոր ավարտի երեք սցենար։ Նրա խոսքով՝ առաջին տարբերակը ՆԱՏՕ-ի անմիջական ներգրավումն է, ինչը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։
Երկրորդը ռազմական գործողությունների երկարատև շարունակությունն է, իսկ երրորդը՝ հակամարտության հետևանքների գիտակցումն ու քաղաքական լուծման անհրաժեշտության ընդունումը բոլոր կողմերի կողմից։
Լե Պենը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում պատրաստ կլինի բանակցել բոլոր կողմերի հետ։ Նա նաև նախկինում քննադատել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը