Կոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներով
Աշխարհ
Վրաստանի իշխանությունները կասկածում են, որ Եվրամիությունը շարունակում է երկրում ցույցերը ֆինանսավորել գաղտնի մեթոդներով՝ չնայած ավելի խիստ օրենսդրությանը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեն հիշեցրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի 2025 թվականին արված հայտարարությունը։ Այդ ժամանակ Կոսը հայտարարել էր, որ Բրյուսելը փնտրում է միջոցներ «քաղաքացիական հասարակությանը չվնասելով» փոխանցելու եղանակներ։
«Մարտա Կոսը ուղղակիորեն հայտարարել է, որ նրանք գաղտնի մեթոդներ են փնտրում որոշակի կազմակերպությունների ֆինանսավորման համար։ Նա հստակորեն նշել է, որ մտադիր է խախտել Վրաստանի օրենսդրությունը։ Այս ֆոնին կա հիմնավոր կասկած, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների գործողությունները շարունակում են ֆինանսավորվել այս կամ այն կերպ։ Դժբախտաբար, սա եվրոպական բյուրոկրատիայի կողմից վիրավորանք է վրաց ժողովրդի նկատմամբ», - ասել է Կոբախիձեն։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից