Փարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամ
Աշխարհ
Փարիզի ոստիկանությունը վերականգնում է պարետային ժամը Ֆրանսիայի մայրաքաղաքի երկու թաղամասերում՝ կապված շաբաթավերջին նախատեսված զանգվածային բողոքի ցույցերի հետ, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով կառավարության հրամանին։
Սահմանափակումներ կգործեն Հանրապետության հրապարակում և Շատլե-Լե Ալ շրջանում շաբաթ գիշերից մինչև կիրակի և կիրակի գիշերից մինչև երկուշաբթի գիշեր՝ տեղական ժամանակով ժամը 23:00-ից մինչև 06:00-ը։
Նախագահական հրամանագրի համաձայն՝ շաբաթ օրը գնողունակության անկման դեմ ցույց անցկացնելը պահանջում է լրացուցիչ անվտանգության միջոցառումներ։ «Ոստիկանական միջոցառումները, որոնք ուղղված են կարգուկանոնի պահպանմանը, ինչպիսիք են պարետային ժամը, մնում են բացարձակապես անհրաժեշտ ներկայիս պայմաններում», - նշվում է հրամանագրում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից