Հայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունը
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել է քաղաքական խորհրդակցությունների 12-րդ փուլը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունը։
Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, հայկական պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գլխավորությամբ, բանակցություններ է վարել հնդկական պատվիրակության հետ, որը ղեկավարել է Սիբի Ջորջը։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացման հեռանկարներին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից