Հռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Աշխարհ
Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը քվեարկել է ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում՝ օգտվելով փոստային քվեարկության հնարավորությունից։
«Հռոմի պապը իրացրել է իր ընտրելու իրավունքը որպես ԱՄՆ քաղաքացի և իր քվեաթերթիկը փոստով ուղարկել է Չիկագո», - ասվում է հայտարարության մեջ։
Վատիկանի մամուլի ծառայությունը նաև պարզաբանել է, որ պապը քվեարկել է նաև Պերուում բնակության տարիներին։
Չիկագոյի բնակիչ, հայտնի որպես Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ, ընտրվել է առաքելական աթոռին անցյալ տարվա մայիսին։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից