«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
Արտաքին Քաղաքական
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, ինչպես նաև խմբակցության պատգամավորներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։
Հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանը ողջունել է նորանշանակ դեսպանին և կարևորել Հայաստանի ու Կանադայի միջև հարաբերությունների խորացումն ու համագործակցության ընդլայնումը։ Նա հատկապես ընդգծել է կրթության, տնտեսության և առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը և այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարությանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց մտահոգություններն ու դիտարկումներն են ներկայացրել Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացների, ժողովրդավարության մակարդակի, դատական իշխանության անկախության, ինչպես նաև խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների վերաբերյալ։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից