Ռուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ռուսաստան
Ռուսաստանում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Գաբոր Գերգիչը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ որպես պատասխան միջոց՝ Մոսկվայում Հունգարիայի դեսպանության, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում և Կազանում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցներ պետք է հեռանան Ռուսաստանի տարածքից։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Հունգարացի դիվանագետն իրազեկված է, որ որպես պատասխան միջոց Մոսկվայում Հունգարիայի դեսպանության, Սանկտ Պետերբուրգում և Կազանում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցներ պետք է երկշաբաթայա ժամկետում հեռանան Ռուսաստանի Դաշնության տարածքից», - հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին հայտարարվել է վճռական բողոք Հունգարիայի իշխանությունների 2026 թ․ սեպտեմբերի 8-ի «անհիմն և բացահայտ ոչ բարեկամական» պահանջի կապակցությամբ, որ մի շարք ռուսաստանցի դիվանագետներ հեռանան երկրի տարածքից։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)