Իսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը
Աշխարհ
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն չի բացառել Մադրիդի և Բարսելոնայի միջև արագընթաց գնացքների երթևեկության դադարեցումը՝ գծի արդիականացման աշխատանքները արագացնելու համար։
«Մենք քննարկում ենք այս տարբերակը, չեմ թաքցնում։ Մենք պետք է որոշումներ կայացնենք», - նրա խոսքերը մեջբերել է El Diario-ն։ Պուենտեն նշել է, որ չնայած ժամանակավոր կասեցումը, անկասկած, կառաջացնի «բացասական արձագանք», նա ասել է, որ դա ամենախելամիտ մոտեցումն է։
Նախարարը նշել է, որ սա կարագացնի արդիականացման գործընթացը՝ ժամկետը հինգ տարուց կրճատելով մինչև 24 ամսից պակաս, իսկ բարենպաստ պայմաններում՝ մինչև 12 ամիս։ Նա հավելել է, որ իշխանությունները ցանկանում են «անել հնարավոր ամեն ինչ՝ համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար, որն այժմ բացակայում է»։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից